26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ: Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կոնկրետ պատասխանատուի վերահսկողությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, կազմակերպչական մի շարք հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել զուգահեռաբար և հնարավորինս արագ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ