26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին. նախարար

«Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին, այլ որպես միջազգային պաշտոնյա, եւ իր սահմանափակումներն ու կանոններն ունի»,- պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացի ունենալը որքան խնդրի լուծում է, այնքան էլ՝ կարող է խնդրի բարդացում լինել, քանի որ, օրինակ, ՌԴ քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի եւ Յուրի Խաչատուրովի հայտարարությունները տարբեր ընկալումներ ունեն:

Խոսելով սահմանում տիրող վիճակից` նա նկատեց. «Այս պահին իրավիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա»: Վ. Սարգսյանը նշեց, որ  վերջին մի քանի շաբաթը հարաբերական հանգիստ է, ավելի փոքր թվով խախտումներ են արձանագրվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ