26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք լեզվակռվի մեջ մտելու նպատակ չունենք» /տեսանյութ/

 

«Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ընթացքում քննարկել ենք և ամփոփել  2017 թվականի ապրիլյան ընտրությունների արդյունքները: Ընտատարածք առ ընտրատարածք  ամփոփում ենք ընտրությունների որակն ու արդյունքները, կուսակցականների աշխատանքները: Քննարկել ենք նաև  Երևանու ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը», -քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց՝ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի  «Հանուն Երևանի» արգախոսով:

  «Մեր քարոզչությունը կլինի աշխատանքի ավարտից հետո, այսինքն՝   18:00-ից  հետո: Քարոզչությունը, ինչպես հայտնի է, կմեկնարկի վաղը: ՀՀԿ-ն՝  Տարոն Մարգարյանի գլխավորթյամբ քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչկան շրջանից», – նշեց Շարմազանովը՝ հավելելով՝ բոլոր օրերին ՀՀԿ-ն ակտվ քարոզչություն կիրականացնի՝ բացի  ապրիլի 24-ից:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումների  միջոցով քաղաքացիներին հանդիպելու տարբերակը, քանի որ ավագանու թեկնածուների և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն:

«Մենք նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտելու, քանի որ քաղաքակիրթ մրրցապայքարի կողմնակիցն ենք: Ողջունում ենք երկու քաղաքական ուժերին էլ՝  «Ելք»-ին և  «Երկիր ծիրանի»-ին  և նրանց մաղթում հաջողություն», – նշեց  Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ