26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել, քանի որ թեկնածուներ չեն եղել

 

Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել, քանի որ նախագահի ոչ մի թեկնածու չի եղել։ Երկրի իշխող կուսակցությունը՝ վարչապետ Էդի Ռամայի գլխավորությամբ, որոշել է ընտրությունների առաջին փուլում թեկնածու չառաջադրել, հայտնում է РИА Новости-ն։

 

«Մենք թեկնածու չենք առաջադրել՝ ցույց տալու համար, որ նախագահի ընտրության հարցում ցանկանում ենք բանակցել ընդդիմության հետ»,- հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Իլիր Մետան։

Նշվում է, որ եթե ընտրությունների հաջորդ փուլում եւս նախագահ չընտրեն, խորհրդարանը կցրվի։

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ