26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ում մտքով կանցներ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տալու, որպեսզի վերցնի պատգամավորության մանդատը: Այս մասին և ինքն է հայտարարել, և օրեր առաջ էլ հայրը` Հովիկ Աբրահամյանն է հաստատել: Նշանակում է, քաղաքը նոր քաղաքապետ է ընտրելու: Մամուլն արդեն նշում է, որ այստեղ ընտրական լարվածություն կնկատվի ընդհուպ մինչեւ բախում, քանի որ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն այս տարածքում անհերքելի է, մինչդեռ իշխող կուսակցությունն ամեն ինչ անելու է իր լծակները հաստատելու ուղղությամբ. սա այն դեպքում, երբ Արարատի մարզպետը թեեւ ՀՀԿ-ից չէ, բայց դեմ է Աբրահամյանների իշխանությանը:  Թեմայի շուրջ զրուցեցինք նախկին ոստիկանապետ, «Հանրապետականի» մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի հետ:  

Henaran.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով է լինելու իրենց թեկնածուն:

«Առայժմ որևէ բան հայտնի չէ, որևէ որոշում կուսակցության կողմից այս պահին չկա»,-փոխանցեց նա:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ինքը լինի թեկնածուն, նա պատասխանեց. «Ես չէ, նախ ես Երևանում եմ գրանցված, բացի այդ էլ եթե Երևանի գրանցում էլ չլիներ, կյանքում մտքովս չի անցել` հիմա ես քաղաքապետ լինեմ: Բացառված է դա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ