26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուս, խմել, ով գիտե ուրտեղաներ է … զինծառայողը հայտնաբերվել է /տեսանյութ/

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են  ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 930 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։ 

Շիրակի  դատախազությունից տեղեկացրել էին, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին հաճախ է  օգտագործել ոգելից խմիչքներ: Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում: Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրան վերջին անգամ տեսել էին  մոտակա խանութներից մեկից դուրս գալու ժամանակ, որտեղից նա օղի է գնել։

Հատկապես Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում ակտիվ են որոնումները, քանի որ  այս թաղամասերը բացի այն որ մոտ են ռազմաբազային, նաև այս թաղամասերում  ռուս զինծառայողները ունեն վարձով բնակարաններ:  Իմանալով  զինծառայողի  անհետացման մասին շատերը  դարձել են զգուշավոր: Եթե   հաճախ շատ դռներ բաց էին, հիմա մարդիկ  ամուր փակել են դռները,  դուռն էլ բացում են միայն մի քանի անգամ ստուգելուց հետո:

Երեկ մինչ ուշ գիշեր ոստիկանները հսկել են թաղամասը, բնակիչներին հարց ու փորձ արել: Իսկ այսօր նաև երկնքում կարելի էր տեսնել  ուղղաթիռ: Բնակիչներից շատերի մոտ տագնապ առաջացավ` մտածելով, որ  կորած զինծառայողը հավանաբար տարածքում է: Բայց, թե իրականում  ինչ ուղղաթիռ էր,  ու ինչ նպատակով էր պտտվում ոչ մի իրավասու մարմին չպարզաբանեց:  

Քիչ առաջ էլ պարզվեց, որ հենց Մուշ թաղամասից են գտել  ռուս զինծառայողին: 

Ներկայացնում ենք Henaran.am-ի թղթակցի տեսանյութը գյումրեցիբների հետ, որն արվել է այսօր կեսօրին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ