02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի օր մի տեղ ենք գնում, հաջորդը օրը` մի այլ տեղ քնում. հրդեհից հետո տանից ոչինչ չի մնացել (տեսանյութ)

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչներ Արմինե և Արթուր Մարտիրոսյաններն օրեր առաջ տանը նստած էին, երբ հանկարծ զգացել են, որ տունն այրվում է: Կինը շտապել է օգնություն խնդրել հարևաններից, որպեսզի ամուսնու դուրս բերեն տնից. Արթուր Մարտիրոսյանն, արդեն մի քանի տարի է, սայլակի օգնությամբ է տեղաշարժվում: Ինքը Արմինե Մարտիրոսյանը, ով էլ 3-րդ կարգի հաշմանդամ է, փորձել է ինչ-որ բաներ դուրս տանել տնից, որպեսզի կրակի մեջ չհայտնվեն, սակայն չի հասցրել: Մոտ 5 րոպեի ընթացքում տունն ամբողջությամբ այրվել է, ոչինչ չի մնացել, ոչինչ փրկվել չի հաջողվել:

Տան բնակիչ 13-ամյա Դանիել Մարտիրոսյանը սովորում է գյուղի դպրոցում: Հրդեհի ժամանակ տանը չի եղել, գյուղի վերևում գտնվող անտառում է եղել, ասում է. «Որ հետ եկա անտառից, տեսա` մեր տունն էլ չկա, մենակ պատերն էին երևում»:

Ընտանիքը ժամանակավորապես ապաստան է գտել Վանաձորում բնակվող հարազատների մոտ: Մի քանի օր տիկին Արմինեի եղբոր տանն են ապրել, իսկ այս օրերին էլ տալոջ տանն են բնակվում:

Դանիել Մարտիրոսյանը, մի քանի օր է, դպրոց չի հաճախում, քանի որ ընտանիքը միջոցներ չունի, որպեսզի երեխային ամեն օր տաքսիով դպրոց ուղարկի. Վանաձորից Վահագնաձոր ուղևորափոխադրող ավտոբուսը ճանապարհի անսարքության պատճառով առավոտյան ժամերին չի սպասարկում: Նշենք, որ ընտանիքի անդամները գործազուրկ են:

Ըստ նախնական փորձաքննության ու բնակիչների` հրդեհը էլեկտրական տատանումներից է եղել: Մի քանի նմանատիպ դեպքեր նախկինում էլ այլ գյուղաբնակների տներում են եղել:

Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանն ասում է, թե պատրաստ են ընտանիքին ֆինանսապես աջակցել, բայց՝ միայն երկու ամիս անց, երբ բյուջեում գումար կհայտնվի: Գյուղապետն օգնության ակնկալիքով դիմել է նաև մարզային իշխանություններին, դեռևս՝ անարդյունք:

Ընտանիքին օգնել ցանկացողները աջակցություն կարող են ցուցաբերել զանգահարելով (093-50-99-16) կամ փոխանցում կատարելով հետևյալ հաշվեհամարներին`

ARMBUSINESSBANK (Արմինե Մարտիրոսյան)

11500257627676 (ԱՄՆ-ից փոխանցումների համար)

11500228421084 (Եվրոպայից փոխանցումների համար)

11500905596955 (ՀՀ դրամով փոխանցումների համար)

 

Image3 Image2 Image1

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ