26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսի անհեթեթություն (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դեռ ընտրություններից առաջ կանխատեսել էր ընտրությունների արդյունքները, որոնք իրականում այդքան էլ չեն տարբերվում գրանցված արդյունքից: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ այդ կանխատեսումներն անելիս չէր հենվում սոցիոլոգիական հարցումների վրա:

«Ես հենվում էի 2 փաստի վրա. առաջին, որ Ընտրական օրենսգրքում կա ռեյտինգային ընտրակարգ, և երկրորդ՝ քանի որ իշխանությունն ինչ-որ խաղի կանոններ է թելադրում, մինչև ընտրարշավ պարզ դարձավ, որ բոլոր քաղաքական ուժերն ընդունում էին այդ կանոնները: ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն ունեին մեծ ռեսուրսներ, և ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, օրենքում էլ գրված էր, ով ունի փող, նա էլ կանցնի»,-ասաց քաղաքագետը:

Վերջինս համարում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ հետևանքներ կունենան այս ընտրությունները: «Մենք շատ արագ գնում ենք դեպի միակուսակցական համակարգ, երբ մի կուսակցություն առանց դաշինք կազմելու մյուս ուժերի հետ կարող է միանձնյա որոշում կայացնել:

Այսօր խղճուկ վիճակ է, ոչ մի ռեալ այլընտրանք չկա, այսօր դա հասկանում են նաև իշխող կուսակցությունում»,-հավելեց նա:  

Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ այս ընտրություններից հետո պարզ դարձավ, որ շատ քաղաքական ուժերի համար անիմաստ է մասնակցելը Երևանի ավագանու ընտրություններին: «Իշխանությունները չէին ցանկանալու, որ իրենք անցնեն: Առաջադրվեցին միայն 3 ուժեր, նվազագույնը 3 ուժ պիտի առաջադրվեր՝ ըստ օրենքի, և ցավ եմ ապրում, որ այդ բեմադրությանը մասնակցում են «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանը, քանի որ ոչ մի մրցակցություն չի կարող լինել, բոլորն էլ անցնելու են: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անհեթեթության ենք մենք այսօր հասել»,-եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ