26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը»

 «Ապրիլի երկուսին տեղի ունեցած ընտրություններին նայելով՝ կարող ենք ասել ՝ ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը: Երևանի ավագանու ընտրությունները դե յուրե այդպես կկոչվեն, բայց այն դե ֆակտո ընտրություն չի լինի. դա լինելու է քվեարկության միջոցառում:  Համապատասխանաբար կբաժանվի գումար, արդյունքում  ձայներ կհավաքվեն», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Վերջինս շեշտեց՝   այն տեխնիկական սարքավորումները, որ կային ապրիլյան ընտրություններին՝ մատնահետքեր վերցնող սարքավորումները, տեսախցիկները, ընտրական գործընթացին ոչ թե օգնեցին, այլ խանգարեցին, քանի որ ընտրակաշառք վերցնողների ավելի քան  ինսուն տոկոսը հավատացած է եղել, թե այդ սարքավորումների միջոցով պարզ է դառնալու՝ ինքն ում է ընտրելու  և, ուրեմն, ընտրակաշառք վերցնողը այլ բան չէր կարող անել, քան ընտրել այն թեկնածուին, ումից գումար էր ստացել:
«Այս ընտրությունները ցույց տվեցին՝ մեր հասարակության իրավագիտակցությունը մահացել է, իսկ սրանից կարելի  է ենթադրել՝ մայիսի 14-ին կայանալիք ՝  Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես նշեցի,  դե ֆակտո կլինի  ոչ  թե ընտրություն, այլ քվեարկության միջոցառում», – եզրափակեց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ