26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է Աստված ակնկալում մեզնից

«Ո՛վ անմիտներ, որ դժվարանում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին։ Չէ՞ որ Քրիստոս պետք է չարչարվեր՝ փառավորվելու համար» (Ղուկ. 24:25-26)

Այսպես հանդիմանեց Քրիստոս աշակերտներին, ովքեր Տիրոջ հարությունից հետո հուսահատ գնում էին դեպի Էմմավուս՝ չհասկանալով թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի հետ խաչելությունից հետո։ Ճանապարհին նրանց միացավ Քրիստոս, Ում սակայն չճանաչեցին։ Իսկ երբ տեղ հասան պնդեցին, որ Քրիստոս հանգրվանի իրենց տանը։ Ընթիքի ժամանակ, երբ Հիսուս կտրեց հացը նրանց աչքերը բացվեցին ու տեսան հարուցյալ Քրիստոսին։

Բոլոր աշակերտները հուսահատվել էին Տիրոջ «անհետացման» արդյունքում։ Ամեն ինչ անիմաստ էր դարձել։
Իսկ երբ Հիսուս քայլում էր նրանց հետ, միանգամից չբացահայտեց Իրեն։ Տերը չի պարտադրում ոչ մեկի։ Աստված բոլորին տվել է ազատություն և ակնկալում, որ մենք հրավիրենք Իրեն մեր կյանք, ինչպես այս աշակերտները հրավիրեցին իրենց հետ հանգրվանելու։

Ընթրիքի ժամանակ ներկաները ճանաչեցին Տիրոջը։ Իրականում Քրիստոսի հետ կարող ենք լինել ոչ միայն եկեղեցում, այլ նաև մեր տանը, ճանապարհ գնալիս, ամենուր։ Սակայն միշտ չէ, որ զգում ենք Իր ներկայությունը։

Աշակերտները շտապեցին այս մասին պատմել մյուս հավատացյալներին։ Բարի լուրը կարող է դառնալ մերը, եթե պատրաստ ենք այն կիսելու մյուսների հետ։

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ