26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրծողները վնասել են տնկարաններն ու բերքատու ծառերը․ գյուղացիները անելանելի վիճակում են

 

Արարատի մարզի Նարեկ համայնքում այս տարի գարնանը տնկարաններ ունեցող գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել․ մկներն ու նապաստակները վնասել են տնկարաններն ու բերքատու ծառերը։ 

«Տնկարանները մկները կերան, գարունը եկավ, կանգնեցինք խնդրի առաջ։ Ինչպես նկատել ենք, միայն ընկույզի ծառերն են, որ չեն կերել մկներն ու նապաստակները։ Երևի յոդը մեջը շատ է, դրա համար չեն ուտում», – Henaran.am-ի հետ զրույցում  պատմեց նարեկցիներից մեկը։

Վերջինս շեշտեց ՝ եթե  տնկիների կեղևները կրծողները վնասած են լինում, այդ ծառը չորանալու է, իմաստ չունի այն տնկել, պարարտանյութ օգտագործել, մշակել, անիմաստ չարչարվել։ Շատերը վնասված ծառերը հանել են հողից, լցրել հողամասերում․ ափսոս է, բայց ի՞նչ արած, կծառայի որպես վառելիք․․․ Կան գյուղացիներ, ովքեր աշնանը նախապես թույն են լցրել մկների բների մոտ․ այդ գյուղացիների տկարանները համեմատաբար քիչ են վնասվել, որոշ գյուղացիներ էլ այդ կանխարգելիչ քայլը չեն արել՝ մտածելով, որ ամեն տարվա նման այս տարի էլ ամեն ինչ լավ կլինի։
«Ասենք՝ խնձորի տնկին 500 դրամ արժե, ու կան տնկարաններ, որոնցում խնձորի տնկիների ավելի քան 60 տոկոսը կրծողները վնասել են․ հիմա ի՞նչ անի խեղճ գյուղացին։ Դա էլ  բանական չէ,  կրծողները տեղ-տեղ բերքատու ծառերն էլ են վնասել․ դրանցից շատերը չորանալու են․  եթե ծառը առանց կեղևի է մնում, ուրեմն  չի կարողանում սնվել ու վերջում  հաստատ չորանում է», – եզրափակեց մեր զրուցակիցը։

 

18009404_1347216242029191_1615580986_n

17974798_1347215828695899_954640568_n

 17965267_1347216135362535_1232697138_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ