26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմ կլինի. Հրապարակ

 «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։

Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ եւ փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել։

Արդեն հայտնի է, որ Աբրահամյանների թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ Կարինե Պողոսյանի եղբայրը, որը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Իսկ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ լուծված չէ։ Մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ ասաց, որ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածություն չի քննարկել այդ պաշտոնի համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ