26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ հենց Փաշինյանին

«Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը կարծում է՝ առաջիկայում կայանիք  ընտրություններում «Ելք»-ի շանսերը բարձր են:

«Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այս անգամ, մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում ու գնում ենք դեպի հաղթանակ: Մենք համոզված ենք, որ կարող ենք հաղթել», –Henaran.am –ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Անի Սամսոնյանը: Նա նշեց՝ պայքարի մեջ մտնելուց առաջ «Ելք»-ը  գնահատել է իր հնարավորությունները:

«Մենք ի զորու ենք հաղթել: Հանրությունը նախ պիտի գնահատի մեր թիմային աշխատանքը, քանի որ երևանցին ընտրելու է ոչ թե միայն քաղաքապետ, այլև ավագանու անդամներ: Կարծում եմ՝ ընտրողները պետք է նաև մեր ծրագրերին ուշադրություն դարձնեն: Դաշինքը որոշեշ է, որ մեր թեկնածում Փաշինյանն է,  և նա ունի կառավարման հմտություններ, ուստի կարող է լինել լավագույն քաղաքապետը Երևանի համար», – եզրափակեց Անի Սամսոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ