26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ /տեսանյութ/

2016-ի հուլիսին տեղի ունեցած  ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանը  առաջիկայում զեկույց կհրապարակի: Այդ մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Վերջինս շեշտեց՝ զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ. զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ:

«Զեկույցն ավելի վաղ չհրապարակվեց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչությունը: Զեկույցում յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է: Հստակ արձանագրված է հատուկ միջոցների կիրառության հարցը, ինչն օրենքի խախտում էր: Վերլուծվում են լրագրողների հանդեպ թույլ տրված բռնությունները», – ընդգծեց  Թաթոյանը՝ շեշտելով՝ անթույլատրելի է համարում նաև սպանված ոստիկանների օրինակով հասարակության շրջանում ատելության քարոզումը:

Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել նաև հուլիսի 26-ի երթին. «Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, ապա ինչու էր ընթանում Սարի թաղում՝ գիշերով, կիսամութ փողոցներով: Հարց է բարձրացվում, որ այդպիսով անհամաչափ կերպով անհարմարություններ էին պատճառվելու բնակիչներին», – ասաց ՄԻՊ-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ