26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փողի հոտը զգում է հազարավոր կիլոմետրերից. Ժամանակ

Նախօրեին Կտրեն Կարապետյանն այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղ տեղի ունե­ցած խորհրդակցության ընթացքում նրան ներկայացրել են գերատեսչու­թյան ընթացիկ ծրագրերը, միջազգա­յին համագործակցության արդյունք­ներն ու ոլորտի զարգացման հեռան­կարները:

Վարչապետին տեղեկացվել է գյուղացի­ական տնտեսություններին պարարտա­նյութի, դիզվառելիքի բաժանման գոր­ծընթացի, գյուղատնտեսական ապահո­վագրության համակարգի ներդրման, ին­տենսիվ այգիների զարգացման, կարկ- տապաշտպան ցանցերի մատչեւի պայ­մաններով ներկրման, կաթիլային համա­կարգերի ներդրման ուղղությամբ իրակա­նացվող աշխատանքների մասին:

Վարչապետը ակտիվ հետաքրքրություն է դրսեւորում տնտեսության, նրա առան­ձին ճյուղերի զարգացման ուղղությամբ, եւ դա ողջունելի է: Բայց կառավարության այս ու նախկինում արված հաղորդագ­րությունները մտորելու տեղիք են տալիս վարչապետի գյուղատնտեսական պատ­կերացումների ու մոտեցումների, ինչպես նաեւ գյուղնախարարության վարած քա­ղաքականության առումով:

2016թ.֊ին գյուղատնտեսության համա­խառն արտադրանքը կազմել է 905 մլրդ դրամ (518 մլրդ դրամ բուսաբուծության եւ 388 մլրդ դրամ’ անասնաբուծության մեջ): Նախարարությունում  կայացած քննարկման ընթացքում ընդհանրապես չեն անդրադարձել անասնաբուծությանը, որը նախախորհրդային եւ Խորհրդային ձայաստանում գյուղատնտեսության ՀՆԱ-ում ավելի մեծ մասնաբաժին է ունե­ցել, քան բուսաբուծությունը: Սրա դերա­կատարությունը շատ մեծ է հատկապես պարենային անվտանգության ապահով­ման հարցում: Ընդ որում, քանի որ պրն Կարապետյանը ընդգծված բիզնես-մտածելակերպ ունի նաեւ ոչ բիզնեսային հար­ցերում, նշենք, որ զարմանալի է, որ մինչ օրս ոչ մի անդրադարձ չի եղել հայկական պանրի «առեղծվածին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ