26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մրցույթ կհայտարարվի “Հյուսիս-հարավ”-ի կառուցապատման համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար  Բհիմանտարա Վիդյաջալայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես “Հյուսիս-հարավ” ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։ Այդ գումարով կկատարվի “Հյուսիս-hարավ”-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի ճանապարհի մոտ 150 կմ հատվածի վերակառուցումը ( 72 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են, 18.25 կմ հատվածի համար նախապատրաստվում է հայտարարել մրցույթ, իսկ մոտ 60 կմ հատվածի մրցույթը կմեկնարկի նախագծային աշխատանքների ավարտից հետո) և Արտաշատից մինչև Քաջարան՝ մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նախնական նախագծումը և ԱԶԲ կողմից իրականացվելիք մոտ 60 կմ հատվածի վերջնական և մանրամասն նախագծումները:

Բհիմանտարա Վիդյաջալան տեղեկացրեց, որ այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների որակին: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի սահմանված ժամկետում:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է  հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 556 կմ ճանապարհի համար, որը ընդգրկում է Մեղրիից Աշոցք ճանապարհահատվածը,  վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիրը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

“Մեզ համար այսօր շատ կարևոր են այդ ուսումնասիրությունները, քանի որ դրանք ամբողջ ծրագիրը առաջ տանելու գործիք են: Ծրագրի շրջանակներում մեզ հետ աշխատող բոլոր բանկերը պահանջում են նախագծային ամբողջ փաթեթը հետագա աշխատանքները կազմակերպելու համար”,-նշեց նախարարը:

Բհիմանտարա Վիդյաջալան ընդգծեց, որ իրենք նույնպես շահագրգիռ են բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու համար:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ