26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես»

 

 
 
 

«Հիանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար… Սակայն իսկապես անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես որևէ մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես և ումով հիանում ես:

Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն որովհետև դու հանճարեղ խաղացող ես, այլ նաև քո մարդկային բոլոր որակների համար` քո բարության, ինտելեկտի և հիասքանչ համեստության: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ` ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Ոչ միայն անձնապես ինձ համար, ով երկար ժամանակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է, սակայն նաև քո, մեզ բոլորիս, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Դա մեծ ռիսկ էր, իհարկե, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը: Սակայն դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր` ինչպես երբեք կանգ չառնել՝ ունեցած նվաճումներով, միշտ գնալ ավելի ու ավելի առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Պրեմիեր Լիգա»-ի, այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրավո, իմ ընկեր»,- նշել է Հախնազարյանը:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ