26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի՞

«Բոլոր դեպքերում,  եթե առկա է մրցակլցություն,  յուրաքանչյուր մրցակից ձգտում է բարձր արդյունք գրանցել, իսկ եթե  դա չի ստացվում, բնականաբար, կարող է հիասթափություն  լինել: Ամեն դեպքում,  ընտրությունների մասին խոսելով՝    պետք է նշել՝ առիթ չկա այն թերագնահատելու ու արդյունքների առումով դժգոհություն արտահայտելու», -Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց «Ծառուկյան» դաշինքին անդամ Վարդան Բոստանջյանը, ով կարողացել է ստանալ ընտրողների վստահության քվեն, ուստի կլինի նորընտիր ԱԺ կազմում:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հասարակությունը  իր ձայնը տվել էր այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, և ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հասարակության կամարտահայտությունը:

Մեր հարցին՝ հավանակա՞ն է, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի որևէ քաղաքական ուժի և հատկապես ՀՀԿ-ի հետ, Բոստանջյանը պատասխանեց՝ «Ծառուկյան» դաշինքում առայժմ նման քննարկումներ չեն եղել, այնուհետև հավելեց՝  ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարներ չի տեսնում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ