26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն մի խոշոր խաղացող իր համար է խաղում

 ”Սպառանալիքի պահին ներկա չեմ եղել, եթե եղել է”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն տեսակետին, որ Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին, և այդ պատճառով է նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել Մաքսային միությանը մեր անդամակցության մասին:

Մանասյանը նշեց, որ պետք է հիշել պատմությունը. ”Ով չի հիշում, որ Ռուսաստանը Նախիջևանը տվեց Ադրբեջանին:

Ամեն մի խոշոր խաղացող իր համար է խաղում, իսկ մենք քեֆին կպածի կեցվածք ունենք, նրանք իրենց շահերն են հետապնդում: Մեր շահերը մենք պետք է պաշտպանենք տարածաշրջանում”: Քաղաքագետի համոզմամբ`այսօր Հայաստանի դերակատարությունը պետք է լիներ Արևմուտքի ու Արևելքի միջև կամուրջի դերակատարը: Դրա համար, ըստ նրա, մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

”Նախ մենք փոքր ենք, խոշոր տերությանն այդ դերը չի հասնում: Մենք ունենք հզոր սփյուռք: Մեր ազգային մշակությը մի դեմքով եվրոպական է, մյուս դեմքով ասիական: Սա մեր վերջն ա  ուղղակի, մեզ պետք չեն եվրոպական այդ արժեքները, այդ թվում և համասեռամոլությունը”,-շեշտեց նա:

 Մանասյանը չի կարծում, որ Մաքսային միությանն անդամակցելը վտանգում է մեր ինքնիշխանությունը:

”Իմ սպասելիքները Եվրոպայից ավելի քիչ են, Հայաստանը Ռուսաստանի համար կենսական խնդիր է, Եվրոպայի համար խնդիր, նա առանց մեզ էլ յոլա կգնա: Ռուսաստանն ավելի շահագրգռված է”,-եզրափակեց քաղաքագետը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ