26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը` ընտրական գործընթացներից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2017 թվականի մարտի 29-ի դրությամբ մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 189 հրապարակումներ: 33 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր,  կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաև նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն:

Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից, իսկ ընտրական իրավունքներին առնչվող և առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերով  տեղեկությունները ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ