26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Զելանդիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հատկապես արդի տեխնոլոգիական պայմաններում արդյունավետ համագործակցության առկա ներուժը շատ ավելին է, քան երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը պարտավորեցնում է վերարժևորել հարաբերությունները և երկուստեք ջանքեր գործադրել դրանք որակական նոր մակարդակ տեղափոխելու համար:

Դեսպան Յան Ալեքսանդր Հիլը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-զելանդական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ