26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի ու տարբեր թեկնածուների գրանցումը պետք է անվավեր ճանաչեն. ահազանգ (տեսանյութ)

 SUT.am-ը որոշել է ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքել բազմաթիվ ապացույցներ:

Հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների է զանգահարել և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին:

Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքել են ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը:

Այս մասին այսօր «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանը, Արտակ Զեյանլյանը և Անի Սամսոնյանը հրատապ ասուլիս էին հրավիրել:

Ալեն Սիմոնյանը լրագրողներին ներկայացրեց կայքի արված ձայնագրությունները: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ  ընտրական իրավունք ունեցող քաղաքացու ազատ կամքի արտահայտումն է խոչընդոտվում նման կերպ, նաև հանրային ու վարչական ռեսուրսն է կիրառվել: «Պետք է հարուցվի վարույթ, մի քանի 100 հաստատություններ ներգրավված են այս անօրինական պրոցեսում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս ձայնագրություններում կոնկրետ ՀՀԿ-ականների անուններ են տրվում՝ Արտակ Սարգսյան Սեյրան  Սարոյան, Միհրան Պողոսյան: «Նրանց գրանցումը պիտի ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչվի: ՀՀԿ-ի գրանցումը պետք է ևս անվավեր ճանաչեն: Իսկ նշված տնօրենները պետք է ժամանակավորապես լքեն իրենց պաշտոնները»,-ասաց Ա. Սիմոնյանը:

Անի Սամսոնյանն էլ շեշտեց, որ ցուցակագրված անձանց թիվը հասնում է նաև 1700-ի: «Մենք ահազանգել ենք և ասել ենք, որ մարդկանց տարբեր մեթոդներով ու ձևաչափերով վախեցնում են: Տնօրեններից մեկն ընդունել է, որ մարդկանց վախեցնում են, որ անպայման ընտրեն Հանրապետականին: Սա շատ կարևոր փաստ է հասկանալու, որ ամբողջ հանրապետությունում վախի մթնոլորտ կա»,-հայտնեց նա:

Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ Սահմանադրության 2-րդ հոդվածն է խախտված և ընտրությունների վերաբերյալ հոդվածը, նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ արձանագրության 3-րդ հոդվածը:

«Մարդկանց կամքի ազատ ձևավորման վրա սա անօրինական ազդեցություն է»,-նկատեց նա, ապա հավելեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվում, եթե տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Սրանք մեխանիկական խախտումներ չեն, որ ինչ-որ մեկի օգտին քվեարկված թերթիկը դրվել է այլ տրցակի վրա, սա խախտում է, որն ունակ է ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Այս անձինք այս փուլում պետք է դուրս գան ընտրապայքարից, նաև պետք է պարզել, թե այս ցուցակներն ինչպես են օգտագործվելու»,-ասաց Ա. Զեյնալյանը

Վերջինս հայտնեց նաև, որ իրենք ահազանգեր են ստացել, որ բուժաշխատողներից մատնահետքեր են հավաքագրվում, թե ինչի համար, դեռ պարզ չէ, սակայն կասկածներն անհիմն չեն, դրանք ունեն պարարտ հող:

https://www.youtube.com/watch?v=gBbwzXyUK6A&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ