26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ «ՈՒՐԱԼ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ