26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել». քարոզարշավի թոհուբոհը շարունակվում է

«Ես դեռ ի սկզբանե ասել էի՝ այս ընտրարշավը լինելու է կոշտ,  բիրտ ուժերի կիրառմամբ: Դա կապված է նաև այսօրվա ընտրական համակարգի հետ: Այդ  համակարգը խրախուսում է ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև  նույն կուսակցությունների անդամների միջև պայքարը: Դա ավելացնում է լարվածությունը: Ամեն մեկը տեսնում է ոչ այնքան քաղաքական պայքար, որքան, այսպես ասած, գործում է  թասիբը՝ էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել:  Նրանք, ովքեր  տհաճ միջադեպեր են հրահրում նախընտրական քարոզարշավի ընթացքում, այսպես են  մտածում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս շեշտեց՝ կան մարդիկ, ովքեր զգացմունքային դաշտում գործում են ու առանց խորը մտածելու, առանց գիտակցելու՝  գաղափարի համար դանակ են գործի դնում, ինչը, բնականաբար, ընդունելի չէ: 

«Ափսոսում եմ, որ այսպիսի վիճակ է ստեղծվել: Այսպիսի ընտրական համակարգը նախատեսված է  ժողովրդավարական մշակույթ ունեցող  հասարակությունների համար: Մենք, առայժմ, կարող ենք ասել, որ հավակնում են դառնալ այդպիսին,  բայց ոչ ավելին: Ես  միանգամ էլ եմ նշել՝ այս ԸՕ-ն թացքնված վտանգ էր,  որ  ներառված էր սահմանադրական փոփոխությունների մեջ:  Հարկավոր էր նախապես քննարկել այս  ԸՕ-ն, մանրամասնորեն հասկանալ, պատկերացնելու համար՝ այսպիսի ԸՕ-ն մեր երկրում կաշխատի՞, մեզ մոտ առաջընթաց կբերի: Իսկ Ինչի՞ համար է փոփոխությունը. դա իրականում պիտի լինի այն բանի համար, որ դրական արդյունք բերի իր հետ», – նշեց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ