26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որտե՞ղ է հիմա Քոչարյանը

«Սերժ Սարգսյանը  շատ լավ գիտի, որ ինքը 2018 թվականից հետո լքելու է նախագահի պաշտոնը: Նախ նա երրորդ անգամ իրավունք չունի ընտրվել, հետո՝ ՀՀ-ում էլ նախագահ չի լինելու: Սերժ Սարգսյանն ինքնըստինքյան   պիտի ավարտին հասցնի այն գործերը, որոնք  սկսել էր 2008-ին:

Բացի այդ՝ պետք չէ մոռանալ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՝ եթե ՀՀԿ-ն  բարեհաջող ելքով դուրս գա ընտրություններից,  ապա վարչապետի պաշտոնում կմնա Կարեն  Կարապետյանը: Իսկ հիմա նախագահը իր վերջին ճիգերն է գործադրում միջազգային ասպարեզում: Դե, իսկ  քարոզարշավի ծանրությունը ընկած է ՀՀԿ-ի թարմացված դեմքերի՝ կոնկրետ Կարեն Կարապետյանի վրա: Կարեն Կարապետյանը   համեմատաբար քիչ առնչություն ունի    վարկանիշը գցած ՀՀԿ-ի հետ, ինչպես նաև պետք է նշել ՝ Կարապետյանը ասոցացվում է քաղաքականության մեջ հայտնի՝ ինտելեկտուալ խավի հետ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց՝ պատմությունը ցույց է տալիս՝ եթե նոր իշխանությունները հզոր են լինում, նախկին ղեկավարին թուլ չեն տալիս լայն լիազորություններ ունենալ ու մեծ ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա:

«Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնին  բերեց Ռոբերտ  Քոչարյանը: Որտե՞ղ է հիմա Քոչարյանը: Եթե նոր իշխանությունը ուժեղ լինի, առաջնորդվի իր ծրագրերով, նա երբեք թույլ չի տա, որ նախկին նախագահը կամ նախկին ղեկավարը լայն լիազորություններ ունենա: Դա քաղաքականության մեջ շատ ընդունված բան է», – նշեց Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ