26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակահարվել է «Ծառուկյան» -ի շտաբի պետը. վիճակը ծանր է

Արագածոտնի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով  դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ  դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:

Henaran.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:

Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ