26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրին` Հաց բերողին /տեսանյութ/

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնը  հայտարարել էր, որ  լինելու է երթ ու  աղոթք ի հիշատակ Հաց Բերող` Արթուր Սարգսյանի:

Երթին մասնակցում էին հիմնականում գյումրեցի ակտիվ երիտասարդները, ովքեր   Արթուր Սարգսյանի լուսանկարներով  պաստառներ էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը ուներ տարբեր վերտառություն` «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է», « Պետք է հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում»,  «Սոված մնացինք» և այլն:

Գյումրիի Թատերական հրապարակից մինչև  Յոթվերք եկեղեցի  երիտասարդները  քայլերթով գնացին վանկարկելով <Արթուր, Արթուր…. «Հաց բերողին սպանեցին»,  «Մենք ենք տերը մեր երկրի», միաժամանակ ներկայացնելով  նրա անցած ուղին` այն, որ նա  պայքարել է հանուն հայրենիքի ու իշխանությունները պարտավոր են  նրան տեղ հատկացնել ու հուղարկավորել  Եռաբլուր Պանթեոնում, քանի որ  նրա գործը դաս է սերունդներին:  Նշենք նաև, որ երիտասարդների ձեռքին կար  հաց, որը  տալիս էին անցորդներին:

Յոթվերք եկեղեցում  երիտասարդները  նախ մոմեր վառեցին, ապա  քահանայի օրհնությամբ    աղոթեցին Արթուր Սարգսյանի հոգու հանգստության համար:

Նորից քայլերթով Գյումրիիի փողոցներով   գյումրեցի երիտասարդները շարունակեցին իրենց երթը, բոլորին  հորդորելով միանալ իրենց ու  պահանջել արդար քննություն Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու  ու ներկայացնելու հանրությանը:

17407991_1610525692308884_1846272663_o 17430665_1610525708975549_380949052_o 17408092_1610528478975272_1031320556_o 17408113_1610528422308611_1881269171_o 17373361_1610528482308605_1250924699_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ