26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան էլ ընկնես, դարձյալ կանգնիր

Այսօր շրջվել է Աստծու պարգևը, երբ մարմինը դարձել է իշխող ու հոգին ծառայող։ Մեղքն է, որ խեղդում, կրծում է հոգին, սակայն նրանից բխող աղոթքն ու զղջումը ոչ միայն շրջում են մեղքի սլաքը, այլ ակոսներ են բացում դեպի Արարիչը։

Այլ խոսքով, երբ կամա թե ակամա, գիտությամբ և անգիտությամբ, յոթը մահացու մեղքերը մտնում են մարդու կյանքի մեջ, այն ժամանակ մարդը հեռանում է Լույսի ճանապարհից ու դառնում խավարի բնակիչ։

Ահա թե ինչու է պետք միշտ աղոթել, սիրելով քո Տեր Աստծուն, ամբողջ հոգով, սրտով ու մտքով և կոչվել Լույսի Որդի։
Ուղղափառ եկեղեցու Հայրերից Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է․ «Ընդունենք, որ եկեղեցում չարեր և բարիներ կան․ դարման՝ եթե չար են, ցորեն՝ եթե բարի են»։ Ահա այսպես ամեն մարդ, որ մտնում է եկեղեցի, անպայման արդար կամ սուրբ չի․ կարող է իր հոգու մեջ անապատ լինի, հակառակ որ նկատվում և երևում է իբրև հավատացյալ․․․ մեղավոր հավատացյալ։

Եկեղեցու Սուրբ Հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է․ «Ինչքան էլ ընկնես, դարձյալ կանգնիր և ինչքան էլ մեղանչես՝ դարձի արի և զղջա ու մեղքերդ կներվեն։ Եվ եթե մեղքերով շատ անգամներ մեղանչես, շատ անգամ դարձի արի ու զղջա և կմխիթարվես»։

Ուրեմն իբրև մեղքի ստրուկներ, աղոթենք, որ Քրիստոսի Կենարար Սուրբ Խաչը ամուր մնա յուրաքանչյուր հայի հոգում, յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ղակավարի ու առաջնորդի հոգում և Քրիստոսի Հրաշափառ Հարության լույսով բոցավառվի մեր հոգու կանթեղի բոցը։ Որովհետև՝ «Խաչը երկինք տանող ճանապարհն է»։ Ուղին է մեր փրկության։

Վերցրել եմ «Հայ Երուսաղեմ» ամսագրից, բացառիկ թիվ 48, Մարտ 2017
Ս․Թ․Վ․ Սանուց Միություն – խմբագիր Նահապետ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ