26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ ուժով բղավիր

Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: Նրան բանտից քաղաքի կենտրոնական հրապարակ են տանում, դեպի կառափնարան:

Ճանապարհն անցնում է արքունական պալատի մոտով և նրա վերջին հույսը թագավորի օգնությունն է: Եվ նա պետք է բղավի. «Արքա՛, ողորմիր ինձ», և այնքան բարձր պետք է կանչի, որ թագավորն անպայման լսի իրեն և օգնի: Նույն կերպ էլ պետք է սրտումդ բղավես. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս», ոչ թե բարձր, այլ այնպես, որ սիրտդ ու խիղճդ երկյուղածեն: Նույնքան մեծ հույսով, նույնպիսի եռանդով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ