26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը չի տեղավորվում. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի։ Երեկ Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո որքանով է հնարավոր ՀՀԿ-ի կոալիցիան մյուս քաղաքական ուժերի հետ՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ինքն ունի իր սեփական կարծիքը, բայց քանի որ դա կուսակցությունն է որոշելու, ու դա լինելու է կոլեգիալ որոշում, կգա պահը և իրենք կորոշեն։

Վարչապետի գլխավոր խնդիրն այն է՝ ամեն գնով ապահովել ընտրություններում Սերժ Սարգսյանի ցանկալի արդյունքը՝ ֆիքսելու համար իր վարչապետ մնալու վերաբերյալ հայտարարությունները։ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում չի տեսնում համագործակցություն ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ազատվելով Հովիկ Աբրահամյանի կադրերից, հենց այդ ուղերձը հղեց հասարակությանը, որ պետության կառավարման իր պատկերացումները բոլորովին այլ են։ Այս ամենին իհարկե նպաստում է Սամվել Կարապետյանի հետ Ծառուկյանի դեռևս անցյալ տարվա վերջից լարված հարաբերությունները։

Սամվել Կարապետյանը մինչև վերջ դեմ է եղել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին՝ դա նկատելով, որպես ամենամեծ խոչընդոտ Կարեն Կարապետյանի ծրագրերի իրագործման համար։ Ծառուկյանն էլ, ինչպես երևում է, պատրաստ է իշխանության մաս դառնալու իր ծրագրերը մեկ տարով հետաձգել, մինչև 2018թ. ապրիլի 9-ին որոշակի կդառնա, թե ով ու ինչպես կշարունակի երկրի վարչապետ լինել, իսկ որ դա Կարեն Կարապետյանը չի լինելու, կարծեք թե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ