26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ական պատգամավորը երկխոսություն է առաջարկում

”Քաղաքապետարանի հիմնավորումների հետ կապված պնդումներն ակնհայտ են, օրինակ` որ տևական ժամանակ դրանք չեն բարձրացվել, չեն բարձրացվել այն ժամանակ, երբ բոլոր կոմպոնենտները, որոնք իսկապես մտնում են այդ գնի մեջ, էապես թանկացել են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հիմնավոր են  հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումները: Նշենք, որ որոշ տնտեսագետների, ինչպես օրինակ` ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով` քաղաքապետարանի ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը, և տրանսպորտը կարող էր և չթանկանալ:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը երկխոսությունն է:

”Ճիշտ լուծումը երկխոսության  մեջ է: Ես գտնում եմ, որ պետք է երկխոսություն կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր գտնում են, որ 150 դրամը հիմնավորված է, և նրանց կողմից, ովքեր դա վիճարկում են:

Այդ քննարկումը կարող է ամբողջ հասարակության համար հասկանալի դարձնել այս իրավիճակը, առանց այդ բաց, հրապարակային քննարկումների որևէ բան հնարավոր չի լինի հստակեցնել”,-նշեց Մինասյանը: Նա շեշտեց, որ  այն մասնագետներն, ովքեր իրականացրել են այդ հաշվարկները, պետք է կարողանան այդ փաստերը հրապարակային քննարկման ժամանակ պաշտպանել: ”Եթե հրապարակային քննարկում լինի, որտեղ այդ փաստերը հիմնավորվեն, վիճարկողները վիճարկելու համար  որևէ բան չեն ունենա հակափաստարկի”,-եզրափակեց Գագիկ Մինասյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ