26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի նորաձեւությունը փեսային էլ հասավ. Հրապարակ

Նորաձեւության տենդենցները Հայաստանի քաղաքական դաշտում շատ արագ են տարածվում։ Բավական է, որ Կարեն Կարապետյանը կոստյումը գցի ուսին ու նկարվի կամ ժիլետ հագնի, եւ ահա քաղաքական մյուս գործիչները, պաշտոնյաները արագ-արագ կրկնօրինակում են վարչապետին։ Մեր աչքից չվրիպեց Գալուստ Սահակյանի որդու՝ Պետգույքի վարչության պետ, պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի պաստառը՝ կոստյումը ուսին գցած։ Նույնիսկ ավանդապաշտ ՀՅԴ-ականներն են վարակվել «սիրուն, սիմպատիչնի, կոստյում-շալվար-սպիտակ սառոչկայով», պիջակը ուսին գցած նկարվելու մոլուցքով։ Սերգեյ Լոքյանը եւս նման «գլամուռ» պաստառ ունի։

Էլ չասած գործադիրի անդամների մասին, քաղավիացիայի պետ Սերգեյ Ավետիսյանը, Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, վարչապետի փեսա՝ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ սկսել են ժիլետներ հագնել, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ՝ կոստյումը աթոռին «հագցնել»:Հարց է առաջանում՝ իսկ եթե ամռանը վարչապետը նիստերը վարի «մայկայով», պաշտոնյաները կշտապեն կրկնօրինակե՞լ նրան։

Սփոփելու համար նշենք, որ մոդայից հետ չմնալը միայն մեզ չէ հատուկ, շատերը կհիշեն, թե ինչպես Ելիցինի ժամանակ պաշտոնյաները թենիս էին խաղում, Քոչարյանի օրոք՝ բասկետբոլ խաղում, բուրան քշում։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շախմատ էին խաղում, ծխամորճ օգտագործում եւ այլն:

Հ. Գ. Ի դեպ, շուտով վարչապետը նոր մոդայիկ սովորույթ էլ կներմուծի մեր կյանք՛ էլեկտրոնային ծխամորճը, որը սկսել է վերջին ամիսներին օգտագործել: Ասում են՛ այս ծխամորճն արտադրող ընկերությունը վարչապետին եւ մի խումբ նախարարներին նվիրել է հենց այդ մտադրությամբ, որ օգտագործողները գովազդեն այն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ