27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն. փորձագետ

Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նման մեկնաբանություն տվեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով` ընտրությունների ընթացքը կարելի է համարել նորմալ, եթե հաշվի չառնենք որոշակի խախտումները:

“Ընտրատեղամասերում առկա են եղել թանաքով գրիչներ, լցոնումներ են եղել, իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ճնշումներ են գրանցվել  հանձնաժողովների անդամների վրա”,-նշեց բանախոսը` հավելելով, որ այդ ամենին զուգահեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունեց իր կուսակցության պարտությունը, ինչն արդեն խոսում է ժողովրդավարական սկզբունքների մասին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հեռանկարներ կբացվեն ջավախահայության համար ընտրություններից հետո, ապա հանդիպմանը ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունը հավանաբար ոչինչ էլ չի փոխի նրանց կյանքում: Պատճառն այն է, ըստ քաղաքագետի, որ ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ճամբարում մի շարք հայատյաց վրացի գործիչներ են հայտնվել:

Նրա խոսքով` այս ընտրություններին վիրահայությունն իրեն դրսեւորեց “Վրաստանի քաղաքական տրամաբանության մեջ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ