26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ բռնցքամարտիկները կմեկնեն Ռումինիա

Մարտի 14-ից 22-ը Ռումինիայի Բրեիլա քաղաքում անցկացվելու է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի յոթ բռնցքամարտիկ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մայրցամաքի առաջնությունում հանդես կգան 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Ալեն Դանիելյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արմեն Մինասյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան եւ +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ վերջին շաբաթների ընթացում հավաքականն ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Երեւանում, «Դինամո» մարզական ընկերության դահլիճում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ