26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը պահանջում է ՀՀԿ-ից

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլավորող թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր՝ մարտի 11-ին Ավան վարչական շրջանում  հրավիրված քարոզարշավի ժամանակ  կոչ արեց քաղաքական ուժերին՝  ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին իրենց քարոզարշավին մասնակից չդարձնել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմ էր բարձրացել եւ շնորհակալություն հայտնել Պողոսյանին իրեն ցուցաբերած աջակցության համար եւ կոչ արել նրա օգտին քվեարկել:

Հանդիպման ժամանակ ազատամարտիկների անունից Միհրան Պողոսյանին շնորհակալություն հայտնեց նաև Տիկին Ալլան, որը համագործակցում է ազատամարտիկների հետ:

«Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը»,-ընդգծեց  Սեյրան Օհանյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ