20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հացադուլ ծեծի ուղեկցությամբ. բացառիկ մանրամասներ ահաբեկչության մեջ մեղադրվող գնդապետի մասին /վիդեո/

Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված  զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան:

«13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ …  դիմացել եմ, փառք Աստծո, չեմ կոտրվել ու պատիվս բարձր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, պահեստի  գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

1988 թվակից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել` հետը տանելով կնոջը և նորածին աղջկան: Հետո սահմանամերձ  Փարոխ գյուղում ձևավորել է կամավորական ջոկատ, որն իր հրամանատարությամբ կռվել է մինչև պատերազմի ավարտը:

Արցախյան հերոսամարտի թեժ գծերում Խաչիկ Ավետիսյանը երեք անգամ վիրավորվել է: 1989 թվականին Խաչիկ Ավետիսյանը ձերբակալվել է Խորհրդային իշխանությունների կողմից և հանձնվել Ադրբեջանին: 4 ամիս ադրբեջանական բանտերում կտտանքներից հետո վերադարձվել է Հայաստանին և  ևս 8 ամիս շարունակել բանտային կենսագրությունը արդեն Հայաստանում: Վիրավորվում է գերի բառից. «Ես գերի չեմ եղել՝ գերին նա է, ով հանձնվումա»:  Պատերազմի տարիներին ծնվել են նրա երկու որդիները, որոնցով այսօր հպարտանում է հայրը:

Մեզ հետ զրույցում Ավետիսյանը պատմեց ընտանիքի սոցիալական ծանր պայմանների մասին` նշելով, որ Չարենցավանում վարձով տանն են ապրում:

Մանրամասները Henaran.am-ի 2013թ.-ին Ազատության հրապարակում արված տեսանյութում: Խաչիկ Ավետիսյանն այդ պահին 21օրյա հացադուլ էր հայտարարել ազատամարտիկների սոցիալական հարցերի վրա ուշադրություն հրավիրելու պահանջով:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ