26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաբուխն աշխատանքի մեջ է, թե երբ կպայթի, հայտնի չէ. Փոստանջյան (տեսանյութ)

<<Իհարկե, կան մարդիկ, որոնց համակրում եմ ոչ թե որպես քաղաքական ուժեր, այլ որպես քաղաքական գործիչներ: Հանրությունն իրազեկված է, և կարիք չունի, որ ես ուղղորդեմ:  Իհարկե, ես հասկանում եմ և հանրությունն էլ հասկանում է, որ առաջնային թշնամին ՀՀԿ-ն է>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՚ պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժին է համակրում ու ում է իր ձայնը տալու:

Ըստ նրա՚ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրության գնա: Նա այդ կոչով դիմեց իր համակիրներին:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք իրատեսական է համարում քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը, նա պատասխանեց. <<Որպեսզի ցանկացած քաղաքական ուժ հնարավորություն ունենա իր ծրագրերն իրականացնել, նրանք պետք է իրական ընտրություն անցնել: Իհարկե հետևում եմ, ծանոթ եմ, բայց քաղաքական ուժը պետք  ունենա քաղաքացիներ և ընտրողներ, իսկ տվյալ պարագայում հասկանում ենք, որ ընտրություն կոչվածը մեզանում տեղի չի ունեցել և չի կարող տեղի ուեննալ, ու ասել, որ հնարավորություն ունեն կյանքի կոչելու դրանք, կլիներ միամտություն>>:

Ըստ նրա՚ քաղաքական ծրագրերը, հանդիպումները հանրության հետ կարևոր են, սակայն հենց այդ նույն քաղաքական ուժերը մարզերում հանդիպումների ժամանակ կհասկանան, թե ինչ ողբերգալի վիճակ է տիրում Երևանից դուրս:

Հարցին, թե կեղծված ընտրությունների դեպքում հնարավոր համարում է, որ հասարակությունն ապստամբի, Զ. Փոստանջյանն ասաց, թե  հրաբուխն աշխատանքի մեջ է, թե երբ կպայթի, հայտնի չէ:

Առավել մանրամասն՚ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ