26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

7 հոգով կապտյորկայում հաց ենք կերել.սպանված կուրսանտի գործով մանրամասներ են բացահայտվում

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերը:

Այսօր՝ փետրվարի 27-ին, հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Բալդերյանը:

Բալդերյանը հայտնեց, որ ճանաչում է  եւ գործով ամբաստանյալներին, եւ սպանված կուրսանտին և բոլորի հետ էլ լավ հարաբերություններ է ունեցել: Կուրսանտի փախանցմամբ` Հայկազ Բարսեղյանի սպանության մասին տեղեկացել է առավոտյան` վերակացից հետո: Իսկ դեպքի օրը երեկոյան  շնորհավորել են գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ծնունդը եւ օգտագործել ոգելից խմիչք:

«7 հոգով կապտյորկայում հաց ենք կերել` Վարազդատը Սաֆարյանը, Վաչեն, Մովսեսը, Մանուկյան էդուարդը, Պողոսյան Դավիթը, Վահանյան Արթուրը: Սահակյան Վաչեի ծնունդն էր մի քանի օր առաջ, ձեռի հետ էլ  շնորհավորել ենք, օգտագործել ենք ոգելից խմիչք` մարդա երկու բաժակ խմել ենք: Այդ օրը ես նաեւ երրորդ հարկ եմ բարձրացել, Հայկազ Բարսեղյանին չեմ տեսել: Հետո բոլորով գնացել ենք քնելու»,-պատմեց Հարություն Բալդերյանը:

Նա բնութագրելով գործով ամբաստանյալներին, նշեց, որ Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը նորմալ տպավորություն են թողել, իսկ Նորիկ Սահակյանի եւ Գնել Թեւոսյանի հետ չի շփվել եւ չի կարող որեւիցե բան ասել:

Դատարանը գտավ, որ Հարություն Բալդերյանի նախաքննական ցուցմունքի եւ դատավարության ընթացքում տված ցուցմունքների միջեւ հակասություններ կան եւ անհրաժեշտ է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նա նշել է, որ 2015թ. հունվարի 28-ին հավքվել են մարտկոցի պահասենյակում, որեսզի  շնորհավորեն գործով ամբաստանյալ  Վաչե Սահակյանի ծնունդը:

«00:40-ի սահմանում ենք հավաքվել,  ոգելից խմիչքի գնելու միտքը եղել է Վարազդատ Սաֆարյանի միտքը, իսկ գումարն ինքն է տվել, պաhասենյակում ծնունդ նշելու միտքն էլ եղել է Վաչեինը: Օղի են խմել, վերջում Վանյան Արթուրից ու իրենից բացի բոլորը դուրս են եկել, գնացել ծխելու եւ քնելու»,-ասել է նա:

Առավոտյան Դավիթ Պողոսյանի բղավոցն է լսել, նա գոռացել է, որ Հայկազ Բարսեղյանի անկողինը ամբողջությամբ արյուն է, ավելի ուշ նրան հայտնաբերել են կախված վիճակում: Նա ասել է, որ դեպքի նախորդ օրը լսել է, որ  Վաչեն եւ Հայկազը վիճաբանել են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ