26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերիք է շենացնենք ուրիշ պետություններ, հերիք է. Ս. Օհանյան (տեսանյութ)

ՕՐՕ դաշինքի համաժողովի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Նա ասաց, որ այսօր Հայաստանում դեռևս զարգացման հնարավորությու կա, սակայն եթե այդ շանսը բաց թողնեն այս ընտրությունների ժամանակ էլ, այդ շանսը, միգուցե, հնարավոր չլինի հետ բերել:

«Կարող ենք կարճ ժամանակում ստեղծել մի պետություն, որտեղ ապրելն անվտանգ է, որտեղ մարդիկ, կվերադառնան ապրելու, ոչ թե կհեռնանան, ես ասում եմ` հերիք է շենացնենք ուրիշ պետություններ, պետք է բոլորս միասին շենացնենք մեր հայրենիքը: Հերիք է ապրենք ապագայի երազանքով, հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը, հերիք է հանդուրժել այն չքավորությունը, որի մեջ ապրում է մեր ժողովուրդը»,-ասաց նա:

Ըստ վերջինիս` բավական է հանդուրժել նաև անարադարությունը. «Ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք, օդի պես ազատություն»,-նկատեց նա, ապա հավելեց.

««Հերիք է», հենց այս կարգախոսով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն պիտի մտնենք, մեր բոորի, մեր հայրենակիցների մեջ արթնացնենք լավատեսության ու հույսի առիթը, մենք բոլորս միասին կարող ենք արմատական բարեփոխում անել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ