26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թրամփը բոյկոտում է CNN-ը եւ New York Times-ը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սպիտակ տանն ընթացող ճեպազրույցը լուսաբանելն արգելվել է մի շարք լրատվամիջոցների համար, այդ թվում այնպիսի հեղինակավորների, ինչպիսիք են՝ CNN-ը, New York Times-ը, Los Angeles Times-ը եւ այլն։ Լրատվամիջոցներին մերժել էին՝ առանց որեւէ բացատրություն տալու։

Եւ ահա այսօր էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Թրամփն այդ մասին գրել է Թվիթերի իր էջում։

«Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները միտումնավոր չեն ասում ճշմարտությունը: Մեր երկրի համար մեծ վտանգ ներկայացնող  New York Times պարբերականը սխալներ է թույլ տալիս, այն զավեշտ է դարձել, ինչպես CNN-ի նման: Ցավալի է»,-գրել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ