26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ում է սատարելու Շարմազանովը (տեսանյութ)

«Ոչ միայն  Լոռու մարզում, այլև ՀՀ բոլոր ընտրատարածքներում ամենամրցունակն են ՀՀԿ-ի թեկնածուները, ամենահայտնին են ու ժողորդականություն վայելողը: Մենք այլևս մեծամասնական համակարգ չունենք, սա համամասնական ընտրություն է, ուստի մենք պետք է նախևառաջ ընտրենք կուսակցությանը: Լոռիում ունենք առնվազ 4-5 մրցունակ գործիչներ, ովքեր լուրջ քարոզչության ընթացքում կարող են լուրջ արդյունքներ հավաքել»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե իր հայրենի մարզում՝ Լոռիում, առաջադրված մի շարք թեկնածուներից ում է սատարելու:

«Օժանդակելու եմ Լոռու մարզում առաջադրված իմ բոլոր գործընկերներին»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին լուրերին, ապա նա նկատեց. «Ոչ միայն ես, այլև մեր թիմը շատ վատ է վերաբերում դրան, մենք ունենք հստակ մոտեցում՝ իրականացնել օրենքի տառին համապատասխան ընտրություն»: Է. Շարմազանովը հավելեց՝

բարձր է գնահատում մեր ժողովրդի գիտակցական մակարդակը:

«Մենք քարոզարշավն անելու ենք բացառապես օրենքով սահմանված կարգով, կլինեն տեղեկություններ, կեղծ տեղեկություններ, հստակ հարձակումներ ՀՀԿ-ի վրա, չեմ բացառում, դրանք նախընտրական ոչ ընդունելի հնարքների շարքից են»,-հավելեց նա, և ինքն էլ հորդորեց փաստերի առկայության դեպքում ներկայացնել դրանք:

Նիստից այլ մանրամասներ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ