25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դասական աբսուրդի ժանրից են, ծիծաղելի են» (տեսանյութ)

«Ադրբեջանը ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ մարտահրավեր է նետում արտաքին աշխարհին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Ադրբեջանի կողմից «սև» ցուցակների ընդլայնման քայլին:

ըստ Շարմազանովի՝ աբսուրդի ժանրից է թե Արցախի հանրաքվեի վերաբերյալ հարևան պետության հիստերիկ արձագանքը, թե Եվրախորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հետապնումը, թե մյուս քայլերը: «Դասական աբսուրդի ժանրից են, ծիծաղելի են, բայց մի երկրում, որտեղ արդեն սուլթանություն կամ խանություն չէ կառուցվում, այլ ընտանեկան կառավարում, ոչինչ զարմանալի չէ»,-ասաց Է. Շարմազանովը:

Վերջինս հիշեցրեց, որ սեփական կնոջը Ադրբեջանի նախագահը նշանակել է երկրի փոխնախագահ: ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ իր համար զարմանալի չէր լինի, որ նմանատիպ այլ պաշտոններ էլ Ալիևը իր զավակներին տար:

«Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք նրանց պահվածքից»,-նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ