26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են»

Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են: Քաղաքացու առողջությունը միայն քաղաքացու գործը չէ: Եթե քաղաքացին ցանկանում է քաղծկեղ ստանալ, դա դեռ չի նշքնակում, որ պետությունը պետք է թույլ տա դա նրան անել կանխամտածված կերպով: Պետության առողջապահական համակարգը հաճախ սուբսիդավորում ու ֆինանսավորում է հիվանդ քաղաքացիների բուժումը կամ պալիատիվ հոգատարումը:

Քաղաքացու հիվանդությունը պետությանը նաև աշխատաժամ, հիվանդի մահճակալ, բժշկի աշխատաժամ և բազում այլ ծախսեր է արժենում: Բոլոր նորմալ երկրներում ծխողների ապահովագրությունը բարձր է չծխողներից, իսկ պետությունը քաջալերում է չծխելը, որովհետև պասիվ ծխողներին, որոնք այն չծխողներն են, որ շնչյմ են ծխողի արտաշնչածը, դա նույնպես վնասում է:
Էլ չասենք, որ զինվորին կամ զինվորականին ծխախոտ տալն ուղղակի հիմարություն է, նամանավանդ, որ դրանով մարտունակության անկումը դառնում է անխուսափելի:
ՊՆ նախաձեռնությունը միայն քաջալերանքի է արժանի:
Իսկ ծխելն ընդհանրապես անհրաժեշտ է արգելել:

քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ