26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ազգը միասնական է, հատկապես դժվար պահերին. Վ. Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր , Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են, և դա, ըստ նրա, ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի եւ քառօրյա պատերազմի օրերին:

«Ղարաբաղյան պատերազմի օրերին, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են: Այդ օրերին պետք է առանձնահատուկ նշել մեր բժիշկների սխրանքը, որովհետեւ կրկնակի բեռ կրող մարդ է բժիշկը մարտի դաշտում՝ զենքը ձեռքին կատարում է իր բարոյական պարտքը»,-ասել է նա:

«Պետությունը յուրաքանչյուրս ենք, պետությունը մեր հաստատաություններն ենք, ուսումնական կենտրոններն են»,-նկատեց նա: Նախարարն ընդգծեց` ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր ժողովուրդը միասնական է, հատկապես դժվար պահին, երբ կա երկիրը պահելու խնդիր:

ես չեմ հավակնում ազգ-բանակ կոցեպտի հեղիանակության դափնիներին, դա միշտ եղել է մեզ հետ տարիների ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ