26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թեկնածուն մահացել է. Հայկական Ժամանակ

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացելէ։ Կոմունիստական կուսակցությունից լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Աարգսյանը թերթի  հարցին ի պատասխան ասաց. «էդ ինչ կարեւոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է։ Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։

Թերթին հաջողվեց պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քադաքից էր։ Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը ասաց, որ նա Շամշադինի զինկոմն է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելը աշխատել է Նոյեմբերյանի սպորտ դպրոցում։ Կարեն Աբազյանի խոսքով՝ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ է եղել։

«Վերջում աշխատում էր նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ)։ Արդեն 1 տարի է թոշակի էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց էր լրացել»,– ասաց Կարեն Աբազյանը նշելով, որ Լավրենտի Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետեւանքով Է մահացել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ