26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթության նախարարը զգուշացնում է Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին

Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին : 

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:

ԿԳ նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգիրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ»:

ԿԳ նախարարը առաջարկել է Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին՝ իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմերին հանձնարարական տալ, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, իրենց լիազորություններն իրականացնելիս բացառել նախընտրական քարոզչությունը և ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ