26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժողովուրդը չի՞ տեսնում` այդ ասողներն ինչ տներ են սարքել, ուժից ուժ են թռնում» (տեսանյութ)

«Ժողովուրդը չի՞ տեսնում` այդ ասողներն ինչ տներ են սարքել, ուժից ուժ են թռնում, իշխանությունից ընդդիմություն, ընդդիմությունից իշխանություն, հետո գալիս են, կաոլիցիա են մտնում, ո՞վ չգիտի այդ մասին, ուղղակի մեր վիճակն այն վիճակը չէ, որ հիմա ես նստեմ, խոսեմ , ինչքան էլ գաղջ լինի ներսում, մեր խնդիրն արտաքին վտանգն է, որը լուրջ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրվող խոստումներին:

«Հիվանդոտ պոռոտախոսությունը զբաղեցնում է այս ազգին: Իշխանավորը մի զենք պիտի ունենա` պատասխանատվություն, սեփական ազգին իր երկրում պահելու առաքելություն»,-նկատեց նա:

Ա. Մանուկյանի համոզմամբ ամենաանկանխատեսելի ձայները լինելու է ՀԱԿ-ի ծրագիրը` «խաղաղություն հիմա»-ն:

 

Իսկ հարցին, թե ով է իրենց վարչապետ թեկնածուն, ՀԱԿ քարտուղարն արձագանքեց. «Թող լինի Պողոսը, Տիգրանը, բայց խաղաղ երկրի վարչապետ լինի, սահմանները բաց լինեն»:

 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ