26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժառանգությունից»` Փոստանջյանին` բարով գնաս (տեսանյութ )

«Խորին հարգանքով եմ վերաբերվում իր այդ քայլին, որովհետև մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ իրար հետ ենք անցկացրել պայքարի շրջանակներում, ու իր դուրս գալը ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ, որ մենք մեր սկզբունքներից, ծրագրերից, գաղափարախոսությունից հեռացել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու Զարուհի Փոստանջյանի որոշմանը:

«Այն անձինք, ովքեր հիմնադրել են «Ժառանգություն» կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մնում են մեր շանքերում: Մենք միայն բարին կարող ենք մաղթել Զարուհի Փոստանջյանին, եթե նա դա է նպատակահարմար գտել, որևէ քննադատելու, մեկնաբանելու բան չեմ գտնում: Կյանք է, հնարավոր է, որ մեր ճանապարհներն էլի խաչաձևվեն»,-հավելեց Ա. Մարտիրոսյանը: Նա հույս հայտնեց, որ նույն բարիկադներում չի հայտնվի ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազամովի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի հետ, և որ վերանշյալ ՀՀԿ-ականները կդառնան ընդդիմաիր, իսկ իրենց իշխանափոխություն անել կհաջողվի:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Արմեն Մարտիրոսյանը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 11-րդ, ապա Ա. Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության նախագահն այդպես է նպատահարմար գտել:

«Եթե նույնսիկ դուք զարմանում եք այդ դաշինքի վրա, բայց զարմանլու բան չկա՝ հաշվի առնելով 3 գործիչների ցանկությունը փոփոխություն իրականացնել երկրում, հուշագրի նոր հավելվածում էլ արտացոլված են «Ժառանգության» իշխանության մանիֆեստները, մենք մեր ծրագրից չենք շեղվել»,-նկատեց նա:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ