16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Աթեշյանը դնի իր թեկնածությունը… (տեսանյութ)

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի  առաջիկայում կայանալիք ընտրությունների գործընթացը շարունակում է խնդրահարույց մնալ, ավելին` եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, թե Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խոչընդոտում է ընտրությունները:

Փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց՝  Թուրքիայում գաղտնի ժողով է եղել, որը թնջուկն ավելի է խորացրել:

«Գաղտնի ժողով եղավ, որին ներկա էին ազգային վեց ջոջեր և Արա Աթեշյանը: Նրանք հինգ կետից բաղկացած պրոտոկոլ քննարկեցին և ստորագրեցին, սակայն երբ ավարտում են պրոտոկոլն, ասում են, որ առանց Սահակ Մաշալյանի չի լինի: Զանգում են նրա, սակայն նա ասում է, որ չի կարող մասնակցել, քանի որ ժողովրդի հետ հանդիպում ունի, այդ օրն ընդդիմադիր զանգվածը պետք է հադիպեր Սահակ Մաշալյանի հետ: Համոզել էին, ասել, որ արի, հետո իրար հետ կգնանք հանդիպման, սակայն նա եկել է ու հայտարարել, որ այս պրոտոկոլը խայտառակություն է, նման բան լինել չի կարող, քանի որ հակասում է եկեղեցու օրենքներին ու ավանդույթներին: Պրոտոկոլի մեջ նշված էր, որ Արամ Աթեշյանը պետք է մինչև նոր պատրիարքի ընտրությունը մնա իր փոխանորդի պաշտոնում, պլյուս հոգևոր ժողովը պետք է նաև տեղապահ ընտրի, սակայն երբեք երարխիա անցնող կառույցը, հատկապես եկեղեցին, չի կարող երկու գլուխ ունենալ, բայց, ի վերջո, Սահակ Մաշալյան էլ ստորագրել է: Այս ժողովից հետո գնում են ժողովրդի հետ հանդիպման, սակայն Աթեշյանը չի գնում, ժողովուրդը հայտարարում է, որ ստորագրված թուղթն իրենք չեն ընդունում»,- ասաց  Հացպանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ