26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաճելի և պարտավորեցնող է. Արմեն Ամիրյանը պատրաստ է/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնելը հաճելի և պարտավորեցնող է համարում:

Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում: Ամիրյանը ընդգծեց, որ  քարոզչությունն իրականացնելու է օրենքով սահմանաված կարգով:

Հարցին, թե արձակուրդ գնալու է, նա պատասխանեց.«Օրենքով սահմանված կարգով, ինպես, որ օրենքն է թելադրում»: Ինչ վերաբերում է հետագա իր գործունեությանը և պաշտոնը պահպանելուն ապա Արմեն Ամիրյանն ասաց, որ մեծամասնությունը պետք է ձևավորի կառավարություն և եթե «Հանրապետական»-ը լինի մեծամասնություն և ձևավորի կառավարություն, անշուշտ մեզ տրվելու է հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու արդեն սկսված ծրագրերը:

Նա նշեց, որ կուսակցության որոշումն է ընդգրկել նախարարներին ցուցակում և կարծում է ճիշտ որոշում է իսկ իր ներկայացվածությունը ցուցակում գտնում է, որ դրական կազդի ձայներ հավաքելու համար: Արմեն Ամրիյանն ասաց, որ իր համար հաճելի նորություն է քաղաքականությամբ զբաղվել և ՀՀԿ-ի համար հաճույքով է աշխատելու: Հարցին, թե ինչպես պետք է համոզի քաղաքացիներին, որ ընտրեն ՀՀԿ-ին, նա ասաց.«Նոր ծրագրերով, նոր գաղափարներով և այն վստահությամբ, որը փորձում ենք մեր աշխատանքով սերմանել»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ